‘
«Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայում 11-րդ գավաթը նվաճելու կապակցությամբ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացել է տոնակատարություն:
Մադրիդյան ակումբի երկրպագուները տոնական երեկոյի ժամանակ վիրավորել են «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեին, ով մրցաշրջանի ընթացքում պարբերաբար սոցիալական ցանցերում «Ռեալի» և «Ռեալի» ֆուտբոլիստների վերաբերյալ հեգնական գրառումներ է կատարել, «Արքայական ակումբին» հրապարակավ պարտություններ է մաղթել:
Տոնակատարության ժամանակ Ռոնալդուն երկրպագուներին շնորհակալություն հայտնելուց հետո խոսափողը փոխանցել է Խեսեին, իսկ երկրպագուները, նախքան վերջինիս խոսելը, բղավել են. «Piqué, cabr*n, saluda al campeón», որը թարգմանաբար նշանակում է` «Այծ Պիկե, ողջունի՛ր չեմպիոնին»:
‘