‘Սանտուշ. «Հայաստանի հավաքականին հաղթելու համար պետք է լավ խաղ ցուցադրել»’

1058

Նոյեմբերի 14-ին Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կարևորում մեր ընտրանու հետ հանդիպումը:

«Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ կարևոր է: Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ հեշտ խաղ չի լինելու: Այս թիմը մինչև 74-րդ րոպեն հաղթում էին Դանիայի հավաքականին, իսկ Սերբիայի դեմ տնային խաղում չիրացրեց 11 մետրանոցը և միայն վերջին րոպեին գոլ բաց թողեց: Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին, սակայն Հայաստանի հավաքականին հաղթելու համար պետք է շատ աշխատել և լավ խաղ ցուցադրել: Հայաստանի նկատմամբ հաղթանակը վճռորոշ կլինի Եվրո-2016-ի ուղեգրի համար պայքարում: 

Այս խաղը շատ ավելի կարևոր է, քան Արգենտինայի հետ ընկերական հանդիպումը: Իմ ֆուտբոլիստները պետք է 200 տոկոսով պատրաստ ու կենտրոնացած լինեն»,-Ֆերնանդու Սանտուշի խոսքը մեջբերված է «A Bola»-ից:

Հավելենք` 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի I խմբում 4-ական միավոր ունեն Դանիայի և Ալբանիայի հավաքականները, Պորտուգալիան 2 խաղում վաստակել է 3 միավոր և 3-րդ տեղում է, իսկ Սերբիան ու Հայաստանը 1-ական միավորով նախավերջին և վերջին տեղերում են:

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից’