‘
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը անդրադարձել է Եվրո-2016-ի ընտրական փուլի` Սերբիայի հետ խաղին (2:1):
«Մենք չէինք ցանկանում, որ մրցակիցն իր խաղը թելադրի մեզ: Խաղացինք մեր փիլիսոփայության համաձայն` չմոռանալով մրցակցի նկատմամբ ունեցած հարգանքը: Թիմը մեծ նվիրվածություն ցուցաբերեց: Մենք տեսանք, թե ինչպես է Քրիստիանու Ռոնալդուն պայքարում գնդակի համար, իսկ խաղավարտին պայքարում պաշտպանությունում:
Մեր խաղն ու արդյունքն առաջիկա հանդիպումներից առաջ ինքնավստահություն են հաղորդում: Չեմ հավատում, թե ֆուտբոլիստները մտածում են` արդեն առաջնության ուղեգիր են նվաճել: Հաղթանակը կարևոր է, սակայն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Առջևում չորս հանդպում կա` երեքն` արտագնա, մեկը` սեփական խաղադաշտում: Նման տրամադրվածության դեպքում մեզ հաղթելը բարդ կլինի»,-ասել է Սանտուշը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն այժմ գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը և արտագնա հանդիպում պետք է անցկացնի նաև Հայաստանի ազգային հավաքականի հետ, որը զբաղեցնում է վերջին հորիզոնականը:
‘