Սան Դիեգո․ Աշխարհի առաջին ռակետը քառորդ եզրափակիչում է

474

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Լեհ թենիսիստուհին 6:4, 4:6, 6:1 հաշվով առավելության հասավ Չինաստանի ներկայացուցիչ Չժեն Ցինվենի նկատմամբ։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 51 րոպե։

Քառորդ եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի ամերիկացի Կորի Գաուֆը, որը 6:4, 4:6, 6:3 հաշվով հաղթեց կանադացի Բյանկա Անդրեեսկուին։

Սան Դիեգոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 757 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըԲենզեման պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Հաջորդ հոդվածը«Ռեալը» պարտության մատնեց «Բարսելոնային» (տեսանյութ)