‘«Սան Լորենցոյի» ավագը «Ռեալի» ֆուտբոլիստներին «թույլիկներ» է անվանել’

550

Արգենտինական «Սան Լորենցոյի» ավագ Խուան Մերսիերը քննադատել է Մադրիդի «Ռեալի» խաղաոճը և մրցավարների գործողությունները Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում իր թիմի կրած 0։2 հաշվով պարտությունից հետո։ Իսպանական ակումբի կազմում Մերսիերն առանձնացրել է Թոնի Կրոսին։

«Կարծում եմ, որ մենք շատ արժանապատիվ տեսք ունեինք։ Բայց ամեն հպումից այդ «ույլիկներն» ընկում էին և գալարվում գետնին։ Ամեն անգամ, երբ մենք փորձում էինք փակել մրցակցին, մրցավարը կանոնների խախտում էր արձանագրում։ Մենք այնպես ենք ֆուտբոլ խաղում, ինչպես կարողանում ենք, իսկ մրցակիցը դաշտում ֆիզիկական դիմակայության չընտելացավ։

Թոնի Կրոսի մասին կարող եմ ասել, որ նա երկու հպումով է խաղում, երբեք չի բարկանում և հանգիստ է խաղում։ Բայց ես նախընտրում եմ իմ թիմի մասին խոսել»,-Մերսիերի խոսքը մեջբերել են իսպանական լրատվամիջոցները:

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան հոսպիտալացրել են’
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը 500 նվեր է ուղարկել Մոնտեվիդեոյի հիվանդանոց (լուսանկար)’