‘
Բրազիլիայի խոշորագույն Սան-Պաուլու քաղաքում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից երեք օր առաջ դեռևս շարունակվող բողոքի ցույցը ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ: Ինչպես հաղորդել է BBC News-ի թղթակիցը, մոտավորապես 300 ցուցարարների գլխավերևում պտտվում են ուղղաթիռները: Ըստ հաղորդման՝ 12 հոգի ձերբակալվել է, սակայն ոստիկանությունը չի հաստատում այս լուրը:
Բողոքի ակցիան կապված է մետրոպոլիտենի աշխատակիցների շարունակվող գործադուլի հետ, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում 12,2 %-ով:
Կիրակի օրը ցուցարարները որոշել են շարունակել ակցիան՝ չնայած դատարանի որոշմանը: Սան-Պաուլուի նահանգապետը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր չեն վերադառնա իրենց աշխատավայրերը:
Ցուցարարները դժգոհ են, որ երկրի իշխանությունները շատ փող են ծախսել ԱԱ-2014-ի նախապատրաստության վրա, փոխանակ զարգացնեն առողջապահությունը, կրթությունը, անվտանգությունը: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպումը Բրազիլիայում գնահատվում է մոտավորապես 14 մլրդ դոլար: Հինգշաբթի՝ հունիսի 12-ին, Սան-Պաուլուն արդեն ընդունելու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
‘