‘Սան-Պաուլուում ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը’

640

Ավելի քան ութ հազար ցուցարարներ երթ են արել եպի Սան-Պաուլուի միջազգային օդանավակայան տանող մայրուղով, այսօր հաղորդել են բրազիլական ԶԼՄ-ները: Ուղևորներն ստիպված են եղել դուրս գալ ավտոմեքենաներից և փորձել  մի քանի կիլոմետր քայլելով՝ հասնել օդանավակայան: Անվտանգության միջոցառումներն օդանավակայանում խստացվել են: Երեկ երեկոյան Բրազիլիայի առնվազն հարյուր քաղաքներում շարունակվել են բողոքի ցույցերը: Ռիո-դե-Ժանեյրոյում ավելի քան տասը հոգի ձերբակալվել է բանկոմատները և ավտոսրահները թալանելու փորձ կատարելիս:

Ավելի վաղ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները դուրս էին եկել խորհրդանշական բողոքի ցույցի՝ ընդդեմ բռնության: Նրանք ձեռք ձեռքի տված՝ շրջապատել են նախարարության շենքը, որը վնասվել էր նախորդ օրվա անկարգությունների հետևանքով: Բարբարոսության դրսևորումները դատապարտել է նաև երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը, որը երեկ իր հեռուստաուղերձում հայտարարել է, թե դրանք խայտառակում են երկիրը, հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ի միջնորդությամբ քաղաքացին ստացել է անժամկետ հաշմանդամության կարգ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը գրավել է «Հանուն մարդու իրավունքների» շարժման գրասենյակը ‘