‘Սան Ֆերմինի ցլավազքի հետեւանքով հինգ մարդ է վնասվել’

690

Իսպանական Փամփլոնայում ընթացող Սան-Ֆերմինի փառատոնի վերջին օրը, երբ տեղի է ունենում հայտնի «ցլավազքը», 5 մարդ վնասվածք է ստացել:

23-ամյա մի ավստրալուհի, որին ցուլը հարված է հասցրել կրծքի շրջանում, ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

Ցլավազքը, կամ էնսյերոն, որի ընթացքում մարդիկ փորձում են փախչել ախոռից բաց թողնված կատաղած կենդանիներից, Փամփլոնայի եւ Նավարայի խնամակալ Սուրբ Ֆերմինին նվիրված տոնի գլխավոր ատրիբուտներից է: Տոնը տեւում է հուլիսի 7-14-ը, իսկ ցլավազքի ավանդույթը գալիս է 13-րդ դարից: Ժամանակակից աշխարհում այն առավել հայտնի է դարձել Էռնեստ Հեմինգուեյի «Եվ ծագում է արեւը» վեպի շնորհիվ:

 


Նախորդ հոդվածը‘Հայաստանցի ըմբիշը Ունիվերսիադայում եզրափակիրչ է դուրս եկել’
Հաջորդ հոդվածը‘Փլուզում կենտրոնում. 80 հազար բնակիչ մնացել է առանց հոսանք ‘