‘Սաշիկ Սարգսյա՞նն է չորացնում «Դեմիրճյանի այգիները», Թարմացված, Տեսանյութ’

4002

Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղի բնակիչները մի քանի օր առաջ հայտնաբերել են, որ  իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ է կառուցվում: 1500 հա այգիները, որ դեռ ԽՍՀՄ տարիներին են տնկվել եւ հայտնի են «Դեմիրճյանի այգիներ» անունով, չորացման վտանգի տակ են: Գյուղացիները iLur.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ մի քանի գյուղերի բնակիչների փաստացի ապրուստի միջոց հանդիսացող այգիները կարող են չորանալ, եթե ՀԷԿ-ը կառուցվի: Նրանք այսօր են իմացել կատարվածի մասին եւ գնացել են կառուցապատման վայր, որպեսզի ստիպեն շինարարներին դադարեցնել աշխատանքը: Գյուղացիներին քիչ առաջ է հաջողվել ստիպել շինարարներին՝ դադարեցնել աշխատանքները:

Նրանք նաեւ փորձել են պարզել, թե ինչ կազմակերպություն է իրականացնում շինարարությունը եւ ով է դրա հետեւում կանգնած, բայց շինարարները ոչ հարցի պատասխան չեն տվել: Բնակիչները, սակայն, խոսում են, որ ըստ որոշ լուրերի, ՀԷԿ-ը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին:

Գյուղացիները պնդում են, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, ամբողջ գյուղերի բնակչությամբ հավաքվելու են եւ գալու են Երեւան բողոքի: Նրանք նաեւ նշեցին, որ հենց մարտի 1-ին մասնակցելու են Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին եւ իրենց պահանջներից մեկն էլ հենց այս հարցն է լինելու:  

Մանրամասները՝ iLur.am-ի ռեպորտաժում: 

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ. Կլիչկոն եւ Տիմոշենկոն կարող են մասնակցել նախագահական ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Թռուցիկ փակցնելու համար բերման էին ենթարկել Կոնգրեսի ակտիվիստների ‘