‘Սաշիկ Սարգսյանը տուգանվում է, իսկ արագաչափերի 30 տոկոսը դատարկ է. «Ժողովուրդ»’

3544

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի «Սեքյուրեթի Դրիմ» ընկերության հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է ընկերության հիմնադիր տնօրեն Ալիկ Զաքարյանը: «Այն խոսակցությունները, թե Ալեքսանդր Սարգսյանը «փայ ունի», որ իբր ստացված գումարները մուտք չեն գործում պետբյուջե, այլ մասնավորի գրպանն են մտնում, բացարձակ հիմք չունեն»,- ինքնաբուխ ավելացրեց տնօրենը՝ շեշտելով նաև. «Նույն Ալեքսանդր Սարգսյանը, ում մասին այդքան խոսում են, տուգանվում է ու վճարում դրանք: Ես ինքս էլ տուգանվում եմ ու վճարում»:

Հիմնադիր տնօրենի խոսքով՝ մեր երկրի տարբեր հատվածներում տեղադրված արագաչափերի 30 տոկոսը դատարկ է, որն ունի հոգեբանական նպատակ, որպեսզի վարորդները նկատեն դրանք ու դանդաղ վարեն մեքենան: Իսկ թե որ հատվածներում են տեղադրված դրանք, Զաքարյանը, բնականաբար, չմանրամասնեց:

«Սեքյուրեթի Դրիմի» տնօրենը հայտնել է նաև, որ ընկերությունը արագաչափերը ձեռք է բերում Գերմանիայից՝ 21 հազար 500 եվրո արժեքով: «Մեր հանրապետությունում տեղադրված արագաչափերը աշխարհի լավագույն արագաչափերն են»,- հավելել է Զաքարյանը:

Նախորդ հոդվածը‘MH17 ուղերթ. անջատականները «սև արկղերը» հանձնել են փորձագետներին’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. Օմբուդսմեն’