Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը պատրաստ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության համար ծախսել 300 միլիոն եվրո՝ կնքելով երկու տարվա պայմանագիր, հաղորդում է CNN Portuguesa-ն։
Եթե գործարքը տեղի ունենա, այդ գումարից 30 միլիոն եվրո կստանա «Մանչեսթեր Յունայթեդը», 20 միլիոն եվրո՝ ֆուտբոլիստի գործակալը, իսկ Ռոնալդուի տարեկան աշխատավարձ կկազմի 125 միլիոն եվրո։
Իսպանական AS-ը գրում է, որ Ռոնալդուն ցանկանում է եւս մեկ մրցաշրջան հանդես գալ Չեմպիոնների լիգայում եւ քիչ հավանական է Եվրոպայից նրա հեռանալը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։