‘
Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ռիմա բինթ Տալալ Աբդ ալ-Ազիզը իր հայազգի սիրեցյալի հետ փախել է հայրական տնից, հայտնում է արաբական Watan պարբերականը՝ հղում կատարելուվ թագավորական ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրին: Արքայադուստրը հայ երիտասարդին մոտ մեկ ամիս թաքցրել է իր ննջասենյակում, որից հետո սիրահար զույգը փախել է Շվեյցարիա:
Արքայադստեր մայրը գաղտնի մեկնել է Ժնև, գտել դստեր հյուրանոցը և նրան քնաբեր դեղամիջոցների օգնությամբ անզգայացնելով՝ տուն բերել: Ռիմա բինթ Տալալի սիրեցյալը կոշիկի ձևավորմամբ զբաղվող հայազգի գործարարներից մեկի որդին է: Մեծ աղմուկից խուսափելու նպատակով արքայական ընտանիքը որոշել է չհրապարակել դեպքի մանրամասները:
‘