‘
Սաուդյան Արաբիայի արքայազն Ֆախադ ալ -Սաուդը փարիզյան «Դիսնեյլենդում» եռօրյա խնջույքի ժամանակ ծախսել է 15 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս-պրես գործակալությունը:
Խնջույքի առիթ է հանդիսացել այն, որ արքայազնը ավարտել է Ստենֆորդի համալսարանը:
Երեկույթի համար պատրաստվել են Փարիզի դեկորացիաներ՝ մուլտֆիլմերի հերոսներով: Նրանց դերերը կատարել են 80 դերասաններ և պարողներ: Ներկայացումներին ներկա է գտնվել 70 հանդիսատես, որոնց տեղավորել են «Դիսնեյլենդի» տարածքում գտնվող հյուրանոցում:
Խնջույքը անցկացվել է հատուկ միջոցառումների համար նախատեսված վայրում:
Փարիզյան «Դիսնեյլենդում» առանձնացված է 6,5 հազար քառակուսի մետր տարածք, որտեղ տարեկան անցկացվում է մոտ հազար այդպիսի միջոցառում:
Զվարճանքների այգում արքայազնին տրամադրել են խստացված անվտանգություն:
Նախորդ տարի արքայազն Ֆախադ ալ –Սաուդը փարիզյան «Դիսնեյլենդում» նույնպես կազմակերպել է խնջույք: Այդ ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, նա ծախսել է շուրջ 800 000 եվրո:
Արքայազն Ֆայզալ բին Ֆախադ բին Աբդուլլա ալ –Սաուդը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի ութ երեխաներից մեկն է:
Ֆախադ ալ –Սաուդը աշխատում է երկրի արտաքին գործերի նախարարությունում՝ որպես նախարարին առնթեր ուսանողական հարցերով օգնական: Ինչպես նաև նա վկայում է, որ իրեն են պատկանում մի քանի IT և մեդիա ընկերություններ: Դրանից բացի արքայազնը բլոգ է վարում «Ֆեյսբուքում»
և «Ինստագրամում»:
‘