‘
Սաուդյան Արաբիայում դահիճների ութ թափուր տեղ է բացվել, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով պետական քաղաքացիական ծառայության անցնելու ցանկություն ունեցողների համար նախատեսված կայքում տեղադրված հայտարարությանը:
Հավակնորդներից հատուկ հմտություններ չեն պահանջվում: Հայտարարության մեջ ասվում է, որ նրանց հիմնական խնդիրը մահապատժի դատավճիռն ի կատար ածելն է և որոշ իրավախախտումների դեպքում մարմնի մասերն անդամահատելը: Թափուր տեղերը պատկանում են «կրոնական ծառայողներ» կատեգորիային և վարձատրվում քաղծառայողների համար նախատեսված նվազագույն դրույքաչափով:
Սաուդյան Արաբիան, ըստ Amnesty International-ի՝ 2014 թ. երրորդ տեղն է զբաղեցրել մեկ տարվա ընթացքում ի կատար ածված մահապատիժների թվով՝ զիջելով միայն Չինաստանին և Իրանին: Չորրորդ տեղում Իրաքն է, հինգերորդում՝ ԱՄՆ-ը:
Reuters-ի տվյալներով՝ մայիսի 17-ին մերձավորարևելյան թագավորությունում մահապատժի է ենթարկվել 85-րդ մարդը՝ 2015 թ. սկզվից ի վեր: Փոխանցում է lenta.ru-ն:
‘