‘Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը մտադիր է շարքերը համալրել կանանցով’

849

Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը, որը հայտնի է որպես «Առաքինության խրախուսման և մեղքեր թույլ չտալու հարցերով հանձնաժողով», ծրագրել է իր շարքերն ընդունել թույլ սեռի ներկայացուցիչների: Ինչպես այսօր հայտարարել է արաբական այդ գերպահպանողական կազմակերպության ղեկավար Աբդուլ Լատիֆ Աշ-Շեյխը, թագավորության համար այդ համարձակ քայլը հավանության է արժանացել երկրի բարձրագույն ղեկավարության կողմից: «Մեր աշխատանքում մենք զգում ենք կին աշխատողների կարիքը,- ասել է հանձնաժողովի ղեկավարը:- Մենք հաճախ անհարմար վիճակում ենք հայտնվում հասարակական վայրերում, երբ գործը վերաբերում է թույլ սեռի ներկայացուցիչներին»: Ենթադրվում է, որ նոր աշխատակիցները, համապատասխան նախապատրաստությունից հետո, «կաշխատեն հիվանդանոցներում, իգական դպրոցներում, կանանց ակումբներում ու խանութներում»: Համենայն դեպս՝ կանանց աշխատանքը ոստիկանությունում էապես սահմանափակ կլինի: Նրանք չեն կարող զբաղեցնել նույն պաշտոնները, ինչ տղամարդիկ, նրանց չի թույլատրվի նաև մեքենա վարել:

Հանձնաժողովի ղեկավարը կանանց ներգրավման ստույգ ժամկետներ չի հայտնել: «Այս ծրագիրը հակառակորդներ ունի, որոնց հայացքները տարբերվում են մերից…»,- ասել է նա:

Սաուդյան Արաբիայում, որտեղ հասարակության կյանքում մեծ դերակատարում ունի իսլամի գերպահպանողական հոսանքը, կանայք շատ իրավունքներից և ազատություններից են զրկված, որոնք սովորական են եվրոպացիների համար: Մասնավորապես՝ նրանց արգելվում է մեքենա վարել, ճանապարհորդել առանց իրենց ամուսինների կամ արական սեռի ազգականների ուղեկցության և այլն:Սակայն ներկայիս միապետ Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ-Սաուդի օրոք կանայք Սաուդյան Արաբիայում նորանոր հնարավորություններ են ստանում: Այսպես, 2011 թ. հունվարին առաջին անգամ կանանց հնարավորություն տրվեց պաշտոններ զբաղեցնել Խորհրդակցական խորհրդում, ինչպես նաև՝ առաջադրվել տեղական ընտրություններում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ֆոտոշարք ՀՀԿ շենքի մոտից’
Հաջորդ հոդվածը‘Մահվան ելքով պատահար Արթիկ-Ալագյազ ճանապարհին’