‘Սաուդյան Արաբիայի ռեստորաններում հրաժարվում են սպասարկել կանանց’

980

Սաուդյան Արաբիայում հանրային քննարկումներ են սկսվել՝ սրճարաններում և ռեստորաններում առանց տղամարդու ուղեկցության՝ կանանց սպասարկելու վերաբերյալ: Զվարճանքի հաստատությունների սեփականատերերի այս նախաձեռնությանը հակադրվել է Մարդու իրավունքների ազգային ընկերությունը:

«Պատճառն այն է, որ մեր ռեստորանը վերածվում է այլասերվածության վայրի, իսկ դա վատ է անդրադառնում մեր բիզնեսի վրա»,- ասել է ռեստորանատերերից մեկը: Ըստ նրա՝ թագավորության բնակիչ կանանցից ոմանք անզուսպ են պահում իրենց, մենակ են գալիս և ուշադրություն են գրավում իրենց բջջային հեռախոսներով՝ բարձր երաժշտություն միացնելով: Նման կանայք նաև «ծխախոտ են ծխում և փչացնում մյուս հյուրերի հանգիստը»:

Al Riyadh-ը հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիայում կանայք, նախկինի պես, բախվում են հասարակության պահպանողականությանը, սակայն հասարակական սննդի կետերում որոշոկի առաջընթաց էր նկատվում, քանի որ առանձին ռեստորանային ցանցեր սկսել են թույլ տալ, որ կանայք ուտելիք պատրաստեն և սպասարկեն իրենց օբյեկտներում:

Թագավորության օրենքների համաձայն՝ կանայք իրավունք չունեն առանց հովանավորի կամ ուղեկցողի, սովորաբար՝ ազգականի, դուրս գալ տնից: Նրանց արգելվում է նաև ավտոմեքենա վարել, մասնակցել սպորտային միջոցառումների և աշխատել ոսկերչական խանութներում:

Նոյեմբերի սկզբներին սրճարաններում և ռեստորաններում կանանց ներկայության արգելքն սկսել է գործել նաև ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում: Անջատականների «Ուրվական» բրիգադի հրամանատար Ալեքսեյ Մոզգովոյը խոստացել է ձերբակալել այն կանանց, ովքեր կհայտնվեն զվարճանքի վայրերում, և Լուգանսկի բնակիչներին խորհուրդ է տվել «հիշել, որ դուք ռուսներ եք», իսկ կանանց էլ առաջարկել է  նստել տանը ու կարկանդակ թխել: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Սքոթլանդ-Յարդի ղեկավար. Լոնդոնում կանխվել է ահաբեկչական հինգ գործողություն’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական հատուկ ծառայությունները կպարզեն կասկածելի օգտատերերի տվյալները’