‘
Սաուդյան Արաբիայի բժիշկների նպատակը Հալիդ իբն Մոսհեն Շաարիի առողջությունը փրկելն է, և այդ ուղղությամբ առաջին քայլն արդեն արվել է. 610 կգ քաշ ունեցող Շաարիին տեղափոխվել է հիվանդանոց:
Հիվանդին իր սեփական բնակարանից դուրս բերելը (որտեղից նա դուրս չէր եկել երկուսուկես տարի) իսկական փրկարարական գործողության է վերածվել: Դրան մասնակցել են քաղաքացիական պաշտպանության շտաբի և Կարմիր խաչի տեղական մասնաճյուղի աշխատակիցները: Նախ ստիպված են եղել քանդել շինության մի պատը, այնուհետև Շաարիին ամբարձիչի օգնությամբ իջեցնել ու բեռնել ավտոմեքենայի մեջ ու հասցնել Էր-Ռիադ թռչող ինքնաթիռին:
Շաարիին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու հարցով զբաղվել է անձամբ սաուդյան արքա Աբդալլա իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը:
Տնտեսապես բարգավաճ թագավորությունում յուրաքանչյուր երրորդ մարդը տառապում է ավելորդ քաշից և դրա հետ կապված այլ խնդիրներից, ինչը չի կարող չանհանգստացնել երկրի իշխանություններին, փոխանցում է euronews-ը:
‘