‘
Սաուդյան Արաբիայի թագավորը հրաման է արձակել, որով հանձնարարվում է մինչև 2018 թ. հունիս սկսել վարորդական իրավունք տալ կանանց:
Մինչև այսօր Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որտեղ կանանց արգելվում է ավտոմեքենա վարել, իսկ այն կանայք, ովքեր փորձում են այդ իրավունքը ձեռք բերել՝ ձերբակալվում են:
Ավտոմեքենայի ղեկի մոտ նստելու իրավունքի համար պայքարն արդեն ձգվում է տարիներ շարունակ, սակայն այդ «նորարարության» դեմ են ավանդաբար պահպանողական աստվածաբանները:
Սաուդյան պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ «թագավորական հրամանագիրը կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, այդ թվում նաև հավասար հիմունքներով տղամարդկանց և կանաց վարորդական իրավունքի տրամադրումը»:
Փոխանցում է BBC-ն:
‘