‘
Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ արքայազն Մանսուր բեն Մուկրինը ու ևս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի կործանման արդյունքում:
Ավիավթարը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի օդային տարածքում, Եմենի սահմանի մոտ:
Արքայազն Մանսուր բեն Մուկրինը Ասիր նահանգի ղեկավարի տեղակալն էր:
Ուղղաթիռի վթարի պատճառները դեռ հայտնի չեն:
Փոխանցում է BBC-ն:
‘