‘Սաուդյան Արաբիայում պատրաստվում են Բարաք Օբամայի այցին’

668

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտ ամսին կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Աբդալլա թագավորի հետ, հաղորդել է Wall Street Journal-ը՝ հղում անելով արաբական իշխանությունների ներկայացուցչի: Սպիտակ տունն առայժմ այդ լուրը չի մեկնաբանել:

«Խոսքը երկկողմ հարաբերությունների վատթարացմանն է վերաբերում»,- ամերիկյան թերթին հայտարարել է բարձրաստիճան աղբյուրը՝ ընդգծելով, որ հանդիպման մասին կողմերը պայմանավորվել են տառացիորեն վերջերս:

Նախորդ անգամ Օբաման Էր-Ռիադում է եղել 2009 թ.:

Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները դաշնակիցներ են եղել 1932 թ.՝ թագավորության ձևավորման պահից ի վեր, հիշեցնում է Reuters-ը: 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո (ահաբեկիչների մեծ մասը սաուդցիներ էին) երկրների միջև փոխհարաբերությունները զգալիորեն լարվեցին, սակայն ռազմավարական գործընկերությունը երբևէ չընդհատվեց:

Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերություններն իրենց բարձրակետին հասան 2008 թ., երբ Ջորջ Բուշը՝ ամերիկյան նախագահներից՝ առաջինը, ընդամենը չորսամսյա ընդմիջումով երկու անգամ  այցելեց Էր-Ռիադ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացին ուզում էր ամուսնանալ Ջորջ Բուշի դստեր հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային կառույցների ձևավորման աշխատանքները’