‘Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզում են բոլոր հարաբերությունները Քաթարի հետ’

1369

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և այնպիսի խմբավորումների օգնելու մեջ, ինչպիսիք են «Ալ-Քաիդան», ԻՊ-ը և «Մուսուլման եղբայրները»:

Քաթարը հեռացվել է նաև ռազմական դաշինքից, որը գործողություններ է իրականացնում Եմենում: Դաշինքի հրամանատարությունն իրականացնում է արաբական թագավորությունը: Եմենը նույնպես, ինչպես հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստատեսությունը, նույնպես խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ:

Այդ դեմարշը, որը շատ դիտորդներ արդեն բնորոշել են որպես «արտաքին քաղաքական երկրաշարժ տարածաշրջանում», տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի՝ Էր-Ռիյադ այցից երկու շաբաթ անց: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահն իր զրուցակիցներից պահանջել էր վճռական քայլեր անել կրոնական ծայրահեղականների դեմ:

Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ, օրինակ, ասվում է, որ Էր-Ռիյադը խզում է կապերը Քաթարի հետ և փակում իր սահմանները, որպեսզի «պաշտպանվի ահաբեկչությունից և ծայրահեղականությունից»: «Քաթարը դարձել է մի վայր, որտեղ ընդունում են այնպիսի ահաբեկչական խմբավորումների, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները» կամ ԻՊ-ը, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը հարևան երկրներում և ընդհանուր առմամբ՝ ողջ տարածաշրջանում»:

Խզված են ոչ միայն դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները, այլև օդային և ծավային հաղորդակցությունն այդ երկրի հետ:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Արդյո՞ք կապ ունեն Լոնդոնի ահաբեկչությունը և Ռամազանը’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Վայոց Ձորում’