‘
Սաուդյան Արաբիայի իշխանությունները Լիբանանում գտնվող իրենց պետության բոլոր քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել այդ երկիրը, իսկ մյուսներին՝ չմեկնել Լիբանան:
Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ շաբաթ օրը Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ թողնում է պաշտոնը, քանի որ, նրա խոսքով՝ վախենում է իր կյանքի համար:
Դրանից քիչ անց Սաուդյան Արաբիան լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը մեղադրեց, թե նրա գրոհայինները Եմենի տարածքից հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի տարածքի վրա:
Բազմաթիվ լիբանանցիներ մտավախություն ունեն, թե իրենց երկիրը կարող է ներքաշվել սունի Սաուդյան Արաբիայի և շիական Իրանի տարածաշրջանային հակամարտության մեջ: Քաղաքական գործիչներից շատերը Սաադ Հարիրիին կոչ են անում վերադառնալ իր պաշտոնին: Նրանք նաև կասկածներ ունեն, թե հենց սաուդյան իշխանություններն են Հարիրիին ստիպել հրաժարական տալ:
Փոխանցում է BBC-ն:
‘