‘
Սաուդյան Արաբիայի կառավարությունը սկսել է թագավորությունում Քաթարի արբանյակային «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի արտոնագիրը ետ կանչելու և նրա գրասենյակները փակելու գործընթացը, հաղորդել է սաուդյան լրատվական «Աջիլ» կայքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:
Բացի այդ, կայքի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները քաթարյան լրատվամիջոցների համար աշխատող սաուդցի լրագրողներին խորհուրդ են տվել վերադառնալ հայրենիք:
Կայքը նշում է, որ Սաուդյան Արաբիայի ռադիո- և հեռուստահաղորդակցության վարչությունը առաջիկայում պաշտոնապես կհայտարարի «Ալ Ջազիրայի» գրասենյակները փակելու վերաբերյալ իր որոշումը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘