‘Սաուդյան նոր միապետը խոստացել է շարունակել հանգուցյալ եղբոր քաղաքականությունը’

1224

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը խոստացել է շարունակել եղբոր և իր նախորդի՝ անցյալ գիշեր վախճանված Աբդուլլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի քաղաքական կուրսը: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

Սաուդյան նոր միապետը ժողովրդին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարել է, թե «Ալլահի օգնությամբ՝ մենք չենք շեղվի ճշմարիտ ուղուց, որով մեր երկիրն ընթանում էր հանգուցյալ թագավոր Աբդել Ազիզի օրոք»:

Սալմանն արդեն կառավարությունում առաջին նշանակումներն է արել՝ իր որդուն՝ ռազմական օդաչու և սաուդյան առաջին տիեզերագնաց Մոհամեդ բին Սալմանին նշանակելով պաշտպանության նախարար (այդ պաշտոնը նախկինում հենց ինքն էր զբաղեցնում) և թագավորական դատարանի նախագահ: ՆԳՆ նախարար Մոհամեդ բին Նայեֆը դարձել է երկրորդ ժառանդորդ արքայազնը: Կառավարության մյուս անդամները, այդ թվում՝ ԱԳՆ, նավթարդյունաբերության ու բնական պաշարների և ֆինանսների նախարարները, պահպանել են իրենց պաշտոնները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ա. Սեմիրջյան. ՀՀ իշխանությունների վախվորած պահվածքը նպաստում է, որ Ադրբեջանն իրեն սանձարձակ պահի’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախարարը հրաժարական է տվել’