‘Սաուդցի կին-վարորդներին կդատեն որպես ահաբեկիչների’

646

Սաուդյան Արաբիայի երկու բնակչուհիների, որոնք ձերբակալվել են այն բանից հետո, որ համարձակվել են խախտել ավտոմեքենա վարելու արգելքը, կկանգնեն հատուկ դատարանի առաջ, որը քննում է ահաբեկչության վերաբերյալ գործերը, հաղորդել են իրավապաշտպանները:

Իսլամի նորմերը խստորեն պահպանող Սաուդյան Արաբիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանանց օրենսդրորեն արգելվում է ավտոմեքենա վարել: Եթե ավտոմեքենայի ղեկի մոտ նստած կինը հայտնվի հասարակական վայրում, ապա ոստիկանությունը կձերբակալի նրան և խոշոր տուգանք կգանձի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ իջեցրել է պարտադիր պահուստավորման նորմատիվը և լոմբարդային ռեպոները’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի թագուհին իր տոնական ճառում հաշտության կոչ է արել’