‘
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Սաութհեմփթոն»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա Սենթ-Մերի մարզադաշտում: Այս խաղում, բոլոր կանխատեսումների համաձայն, կհաղթեն «կարմիր սատանաները»: 5 խաղային օրերից հետո «Մանչեսթր Յունայթեդը» առաջին հորիզոնականը կիսում է մեկ այլ մանչեսթրյան թիմի՝ «Սիթի»-ի հետ: Անցած հանգստյան օրերին Ժոզե Մոուրինյոյի սաներն իրենց դաշտում պարզապես ջախջախեցին «Էվերթոնին»՝ հակառակորդի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ: Հետաքրքրական է, որ այդ 4 գոլից 3-ը թիմը խփեց 82-րդ րոպեից հետո, երբ խաղադաշտը լքեց «Յունայթեդի» նախկին ավագ ու առաջատար Ռունին: Ֆուտբոլիստ, ով այս տարի պաշտպանում է այն թիմը գույները, որտեղ սկսել էր իր ֆուտբոլային կարիերան: «Կարմիր սատանաների» առանց պարտությունների շարքը (հաշվի առնելով նաև նախորդ մրցաշրջանը) 7-ն է, որից 5-ում թիմը հաղթել է:
«Սաութհեմթոնը» այս հանդիպումից առաջ 8 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Անցած տուրում թիմը արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Քրիստալ Պելասին»: 5 հանդիպումից 3-ում «սրբերը» ոչ մի գնդակ բաց չեն թողել: Միևնույն ժամանակ, սեփական դաշտում նրանք 8 հանդիպումից միայն 1-ում են հաղթել և պարտվել 4-ում: 8 հանդիպումից 7-ում «Սաութհեմփթոնը» ոչ մի գոլ չի խփել:
Անցած մրցաշրջանում «Մանչսեթր Յունայթեդը» իր դաշտում 2:0 հաշվով հաղթել է, իսկ արտագնա խաղում բավարարվել ոչ-ոքիով: Եվս մեկ տնային հաղթանակ է տարել 3:2 հաշվով Լիգայի գավաթի խաղում: Այնուհանդերձ, պետք է ասել, որ այս թիմը բավականաչափ խնդիրներ է առաջացրել «կարմիր սատանաների» համար. վերջին 8 հանդիպումներից ընդամենը 3 հաղթանակ, նույնքան ոչ-ոքի և 2 պարտություն: Արտագնա հանդիպումներում «Մանչեսթր Յունայթեդը» «Սաութհեմփթոնին» չի պարտվել 2003 թվականից՝ անցկացնելով 9 պաշտոնական հանդիպում և հաղթելով դրանցից 7-ում: Հուսով ենք, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը այս անգամ ևս հաղթանակ կտոնի, իսկ հայ ֆուտբոլիստը ևս մեկ անգամ կոգևորի իր երկրպագուներին գեղեցիկ խաղով:
‘