‘
Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը զարմացած է, որ մադրիդյան ակումբի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը բացակայում է ՖԻՖԱ–ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակից։
«Ես շատ զարմացած եմ։ Անկեղծ ասած, նույնիսկ չեմ պատկերացնում, թե էլ ինչ պետք է անի Գրիզմանը, որ հայտնվի թեկնածուների եռյակում։ Նա երեք տիտղոս է նվաճել այս տարի։ «Աթլետիկոյի» համար շատ կարեւոր է, որ նա ստանա այդպիսի անհատական մրցանակ»,– Սաուլի խոսքը մեջբերում է Mundo Deportivo–ն։
Հիշեցնենք, որ Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, «Աթլետիկոյի» հետ՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։
‘