‘Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանը ազատ կարձակվի’

858

Քիչ առաջ Գյումրիի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ շուտով ազատ կարձակվի հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների քրեական գործով ձերբակալված Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Գյումրեցիները այս պահին ուղեւորվում են դեպի Ախուրյանի ՁՊՎ՝ երիտասարդին դիմավորելու:

Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը մեզ հետ զրույցում սակայն նշեց, որ այդ մասին առայժմ տեղեկություններ չունի:

Տեղեկացնենք նաեւ, որ որպես երիտասարդի ձերբակալության իրավական հիմքեր նշվում էին իբրեւ հասարակական կարգ խախտելը, մարդկանց հանգիստը խանգարելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը: Նրան մեղադրանք չի առաջադրվել: 

Նախորդ հոդվածը‘Զոհված զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Հունվարին օդային ճանապարհով մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմել է 5 130 մարդ’