‘Սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել’

1035

Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ցույցի գործով այսօր մեղադրանք է առաջադրվել Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին, ով այսօր հրավիրվել էր Շիրակի մարզի քննչական բաժին՝ հարցաքննության:

Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը iLur.am-ին հայտնել է, որ Մնացականին մեղադրանք է առաջադրվել: ««Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու»,-նշեց պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ օրերս Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր, սակայն մի օր անց ազատ էր արձակվել:

Նախորդ հոդվածը‘Մինսկում ավարտվել են բանակցությունները. Զինադադար է նախատեսում փետրվարի 14-ից ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Լեյտենանտ Շմիդտի անփառունակ զավակների վերջը ‘