‘«Սասնա ծռերի» գործով առաջին նիստը դեռ չսկսված՝ ընդմիջվել է’

4144

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստն ընդմիջվել է՝ դեռ չսկսված։

Ամբաստանյալները Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին դիմավորել են նստած՝ տեղից հայտարարելով, որ «որևէ դատարան իրավունք չունի իրենց դատելու»: Նիստերի դահլիճում աղմուկ էր, դատավորը մի քանի րոպե լռություն հաստատելու փորձերից հետո հայտարարեց, որ նիստը հետաձգվում է մինչև  հունիսի 20-ը։

«Սասնա ծռեր» ինքնանվանմամբ զինված խմբավորումը 2016-ի հուլիսի 17-ին զավթել է ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գունդը՝ պատանդ է պահել ոստիկանների, այնուհետեւ՝ բժշկական օգնության համար գնդի տարածք մտած շտապօգնության աշխատակիցներին: Ըստ մեղադրանքի տվյալների, նրանք նաեւ թալանել են գնդի տարածքում գործող բանկոմատը: Զինված խմբի գործողությունների հետեւանքով 3 մարդ է զոհվել: 

Նախորդ հոդվածը‘Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է անկախության հանրաքվեի ամսաթիվը’
Հաջորդ հոդվածը‘Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին մահացու վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու – Shamshyan.com ‘