‘«Սասնա Ծռերի» գործով դատը հետաձգվեց փաստաբանների գործադուլի պատճառով’

3236

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը այսօր չկայացավ՝ գործում ներգրավված մեկուկես տասնյակ փաստաբանների գործադուլի պատճառով: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է 184 փաստաբանների բողոքի ակցիան, որոնք բողոքում են ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցել է փաստաբաններից ստացած գրությունը, ակնարկելով՝ հաջորդ նիստին բացակայող փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն:

«Առանց այդ փաստաբանների այսօրվա գործի քննությունը չենք կարող շարունակել՝ 15 փաստաբանների բացակայությամբ, ուստի այսօրվա նիստը հետաձգում ենք մինչև հաջորդ չորեքշաբթի օրը՝ ամսի 20-ին սեպտեմբերի, 2017 թվականի, ժամը 11:00-ն», — հայտարարել նախագահող դատավորը:

 

Նախորդ հոդվածը‘Յունկեր. ԵՄ-ին անհրաժեշտ է ստեղծել Եվրոպական պաշտպանական միություն’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ տան հասարակության հետ կապերի գծով տնօրեն է դարձել նախկին մոդելը’