‘
Ա1+-ը փոխանցում է, որ Սասնա ծռեր խմբի 14 անդամների գործով 11 փաստաբան այս պահին գործադուլ է հայտարարել ու հրաժարվում է մտնել նիստերի դահլիճ՝ մասնակցելու Սասնա ծռերի գործով դատական նիստին։
Գործադուլի համար հիմք հանդիսացավ այն, որ կարգադրիչները կրկին Արայիկ Պապիկյանին և Մուշեղ Շուշանյանին թույլ չէին տվել մտնել նիստերի դահլիճ։ Դատական նիստին մասնակցում են միայն հանարային պաշտպանները, իսկ դատավորը որոշեց սանկցիաներ կիրառել Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ ու դիմել Փաստաբանների պալատ։
Նիստը շարունակվում է։
‘