‘
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարդգես Գևորգյանը։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, դատարանը փոխել է Գևորգյանի խափանման միջոցը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորության դիմաց: Վերջիններս վճարել են մեկ միլիոն դրամ գրավ։
‘