‘
Ա1+-ի փոխանցմամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը այսօր փոխել է « Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի խափանման միջոցները. նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել։
Նրանց ազատ արձակելու համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ` Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը։ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի համար մուծվել է նաեւ գրավ՝ յուրաքանչյուրի համար 1,5 մլն դրամ։
Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
‘