‘Սաստիկ բքի պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’

1083

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, ինչպես նաև Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

Սաստիկ բքի, առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանացքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Մեղրիի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գորիսի տարածաշրջանում առկա է մերկասառույց:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Իմոբիլեի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինա»-ն’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկին իր ապագայի մասին’