‘Սավիդիին կարող են 5 տարով արգելել ֆուտբոլային խաղերի հաճախել’

1278

ՊԱՕԿ-ի նախագահ Իվան Սավիդին կարող է ֆուտբոլային խաղերի հաճախելու 5-ամյա արգելք ստանալ Հունաստանի առաջնության 25-րդ տուրի` ԱԵԿ-ի հետ խաղում մրցավարներին սպառնալու համար:

Այս մասին հայտնում է «Sport24.gr»-ը:

ՊԱՕԿ-ԱԵԿ խաղում Սավիդին, գոհ չլինելով գլխավոր մրցավարի` իր թիմի գոլը չգրանցելու փաստից, դուրս է եկել խաղադաշտ և իր ֆուտբոլիստներին հրամայել չշարունակել հանդիպումը:

Տեսախցիկները Սավիդիի մոտ նաև զենք էին ֆիքսել:

Միջադեպից հետո ֆուտբոլային դատախազ Կոնստանտինոս Սիմիտողլուն գործ է հարուցել ռուս բիզնեսմենի և ՊԱՕԿ-ի դեմ` «պաշտոնատար անձանց վախեցնելու» հոդվածով:

Նախորդ հոդվածը‘Էդին Ջեկո. «Ճիշտ վարվեցի, որ չտեղափոխվեցի «Չելսի»’
Հաջորդ հոդվածը‘ Նորբերտո Բրիասկո. Ինձ հայ եմ համարում’