‘Սատանիկ Պսատանիկ. Միջազգային լրահոսի մասին ‘

3120

(Մի տեղ տեսա, որ ասում են՝ բա պատկերացրեք՝

 ինչ լավ կդիտվի մեր էս խաղաղության

ակցիան միջազգային լրահոսում)։

Միջազգային լուրերը ամենասպեցիֆիկ լուրերն են, որովհետեւ աշխարհում (այո, այո, մենակ Հայաստանում չի տենց) մարդկանց մեծամասնությունը ընդհանրապես չի խորանում, թե ինչ ա տեղի ունենում իրանցից մի քանի քայլ հեռու։ Ու այսպիսով, միջազգային լուրերը ընթերցողների մեծամասնությունը որպես կանոն լուրերին արձագանքում ա «լավ բաները լավ են, վատ բաները՝ վատ» ընդհանուր սկզբունքով․ կոպիտ ասած, եթե մարդ ա մահացել, էդ վատ ա, եթե ինչ֊որ մեկին սպանել են՝ պատժել սպանողին, անհապաղ։

Միջազգային լուրերը կարդացողները դեպքերի ճնշող մեծամասնությունում չեն խորանում, թե կարո՞ղ ա էդ մարդը սպանել էր, որովհետեւ իր կյանքին վտանգ էր սպառնում՝ ակա ինքնապաշտպանություն էր։ Չէ։ Միջազգային լրահոս կարդացողը դրա ժամանակը չունի, որովհետեւ հո մենակ էդ մի դեպքը չի էս սաղ աշխարհում։ Ինքը պետք ա արագ֊արագ կարդա, ու հերթով դեպքերով անցնի, ու բոլորի մասին իր քննական կարծիքն ասի․ այսօր եւ ընդմիշտ։

Էդպես միջազգային լրահոսում իրենց անփոխարինելի տեղն ունեն  սպանված արաբների նկարները, ու տակը տոննաներով քոմենթներ  «մարդակեր» (մտածեցիք Իսրայելի իշխանութա՞ն, ոչ իհարկե) հրեաների հասցեին։

Ու իհարկե, ամենահիացական մեկնաբանությունները էն կադրերին, որտեղ ինչ֊որ արաբ էրեխու ձեռքն են տվել “we want peace” թղթի կտորն ու ուղարկել իսրայելցի զինվորի մոտ, որ ֆոտո անեն։ Իհարկե՜։ Մի հիասցմունք, քաջության մասին առասպելներ (հարցնող չկա, գրողը տանի, էդքան մտածում են էրեխեքի մասին, ինչի՞ են էրեխեքին դեմ տալիս)։

Ու էս ամենի մեջ, ամենասիրուն շոուներից ա իհարկե խաղաղություն պահանջող ցույցերը։ Ինչքան սիրուն ա չէ՞, երբ դու սենց հեռվից հեռու նայում ես, թե ոնց են Ա երկրի բնակիչները դուրս եկել փողոց ու պատերազմին դեմ արտահայտվում, իսկ էդ պահին Բ երկրիը ռազմական գործողություններ ա սկսում Ա երկրի դեմ։ Բայց մեկ ա, Ա երկրի մի խումբ բնակիչներ, պաստառները ձեռքին կանգնած են փողոցում, ու կոչ են անում չսպանել իրար։ Հա, սիրուն ա, հեռվից, միջզազգային լրահոսը կարդացող մարդու համար, ով արագ֊արագ պիտի դատի մեր բոլորի ճիշտ ու սխալ լինելն ու գնա մի կուշտ փոր հաց ուտի։

Իսկ Ա երկրի համար իրականում ի՞նչ ազդեցություն ունի էդ ցույցը։ Արդյո՞ք էդ ցույցը օգնում ա Ա երկրին պետություն դառնալ, պահել իր սահմանները,  դիմել ինքնապաշտպանության։ Օգնո՞ւմ ա իր զինվորին պահել հայրենինքն ու իր կյանքը, կռվել դրանց համար։ Միջազգային լրահոսը կարդացողի տեսանկյունից սրանք ընդհանրապես կարեւոր բաներ չեն։ Ու հա, հաճախ նրանք, ովքեր պահում են իրենց սահմանները, իրենց պետության կայացմանն են նպաստում, դատապարտվում են լանչի ընդմիջմանը շտապող միջազգային լրահոսի ընթերցողի կողմից, ու խրախուսվում են խաղաղության կոչերով ցույցերը, եթե իհարկե, այդ խիստ զբաղված քաղաքացին զուտ պատահաբար շատ արագ սքրոլլ դաուն չանի, ու ձեր՝ «միջազգային հանրությանն» ուղղված ու «միջազգային լրահոսում» իր արժանի տեղը զբաղեցնող նյութի վրայով չթռնի։

Այ տենց անշնորհակալ գործ ա միջազգային լրահոսի համար արված ակցիան։

Սատանիկ Պսատանիկի բլոգից  

Նախորդ հոդվածը‘Որտեղ էր անհետացել Սերժ Սարգսյանը վերջին օրերին ‘
Հաջորդ հոդվածը‘Տյումենի մարզում դատում են Հայաստանի քաղաքացիների՝ սահմանն ապօրինի հատելու համար ‘