‘Սարատովում 10 հազար ռուսաստանցիներ ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի’

873

Սարատովում մոտավորապես 10 հազար մարդ դուրս է եկել ցույցի՝ ի պաշտպանություն ուկրաինացի ժողովրդի: Այդ մասին մարտի 6-ին հաղորդել է տարածքային ՆԳՆ վարչությունը:

Գերատեսչությունը նշում է, որ ակցիան անցել է գործող օրենսդրության շրջանակներում, ոստիկանությունը հասարակական կարգի խախտումներ չի արձանագրել: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որն է եղել ցույցի պահանջը: Մինչդեռ ИТАР-ТАСС-ը միջոցառումը ներկայացրել է որպես ակցիա՝ ի պաշտպանություն ուկրաինացիների և Ուկրաինայում բնակվող ռուսների, փոխանցում է censor.net-ը:

Նույնպիսի միջոցառումներ են անցկացվել նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում՝ Նիժնի Նովգորոդում, Պյատիգորսկում, Եկատերինբուրգում և Վոլոգդայում: Մարտի 6-ի երեկոյան Ուկրաինայի աջակցության մի քանի ակցիաներ նախատեսված էին նաև  Կուրգանում, Պետրոզավոդսկում և Իժևսկում: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի գրողների միությունը հանդես է եկել ի պաշտպանություն Պուտինի ‘
Հաջորդ հոդվածը‘Կարակասն ապստամբում է, Մադուրոն հարևաններին խնդրում է չմիջամտել երկրի ներքին խնդիրներին’