Սարգիս Միքայելյան. Այս պատմական անհատը շատ ճոխ էր մեզ պես հասարակության համար

849

Պետական ու քաղաքական մտքի այսպիսի մեծությունը, պետականակերտման այս պատմակա՛ն անհատը, հավանաբար, շատ ճոխ էր մեզ պես հասարակության համար։

Երեւակայությունս չի էլ հերիքում՝ պատկերացնել, թե ինչ կլիներ մեր երկրի վիճակը, եթե 1991-1997 թթ իշխանության լիներ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով, այլ, ասենք, մեզ բոլորիս լավ հայտնի քաղաքական անձինք կամ պատուհասի պես մեկը։

Շնորհավո՛ր տարեդարձ, մեծարգո՛ հիմնադիր Նախագահ։

Դուք առողջ ու խաղաղ ապրեք այնքան, որ տեսնեք Ձեր երկրի վերջնական դուրս գալը այս դժոխային փորձադաշտից ու Ձեր ժողովրդի ազատ, խաղաղ նավարկությունը դեպի մեծ, բաց ծով։

Նախորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Հայրենիքի պատարագի զոհասեղանին
Հաջորդ հոդվածըՕՐԱԿԱՐԳԻ ՆԻՒԹԵՐԸ