‘Սարգսյանը կրկին կհանդիպի Պուտինի հետ’

878

Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, հայտնում է РИА-Новости-ն:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Հիշեցնեն, որ այս ամիս Պուտինն ու Սարգսյանը հանդիպումն են արդեն երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել  դեկտեմբերի 5-ին՝ Աշգաբատում:

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Մեսին խաղում է, ինչպես PlayStation-ը’
Հաջորդ հոդվածը‘Կմախքի հետ սեքսով չի զբաղվել, բայց խախտել է հանգուցյալների անդորրը’