‘Սարգսյանը, փուչիկներն ու Բոզոյանը’

827

Սերժ Սարգսյանն այսօր 1 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ քաղաքացի Սերոբ Բոզոյանին, ում այս տարվա մայիսի 4-ին կայացած ՀՀԿ հանրահավաք-համերգի կազմակերպիչները ոչ թե հելիումով, այլ` մեթանով լիցքավորված 7000 փուչիկներ էին պատվիրել. մեթանով փուչիկները պայթել էին, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: ՀՀԿ ղեկավարը որոշել է, որ «Փուչիկների» գործի համար պատասխանատուն ոչ թե ինքն ու իր ղեկավարած կուսակցությունն է, այլ միայն մեկ հոգի, իր տանը փուչիկներ լիցքավորող, քաղցկեղով հիվանդ ՀՀ քաղաքացի Սերոբ Բոզոյանն է: 

Ուշագրավ է, որ իր պաշտպանական ճառում այսօր Բոզոյանի փաստաբանը նշել է, թե իր պաշտպանյալը փուչիկների պատվիրատուներին զգուշացրել է, որ մեթանը թեեւ հելիումի համեմատ մոտ 4-5 անգամ էժան, բայց հույժ պայթյունավտանգ գազ է: Դատարանը փաստաբանի դիտողությանը որեւէ կերպ չի արձագանքել:  

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովի առաջ’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստան – Անգլիա՝ 1:1’