‘Սարգսյանն ու Օլանդը քննարկել են Ֆրանսիայի նախաձեռնությամբ ԼՂ կարգավորման եռակողմ հանդիպման հարցը’

690

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասկանցելու նպատակով Մեծ Բրիտանիայում գտնվող Սերժ Սարգսյանը Նյուպորտում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, տեղեկացնում է President.am-ը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում իրավիճակի և առկա մարտահրավերների շուրջ:

Նախորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. պրոմոհոլովակ’
Հաջորդ հոդվածը‘Ճամբարակում խոշոր կարկուտից վնասվել են տանիքներ և ավտոմեքենաներ’