‘Սարգսյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենալու. «Ժողովուրդ»’

2703

Այս օրերին պատերազմի սպառնալիքից մտահոգված հայ հանրությունը հույսեր է փայփայում, որ վաղը Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքը կլինի առնվազն սահմանային լարվածության երկարաժամկետ  նվազեցումը: Թեեւ`  փորձագիտական շրջանակներն էլ մտավախություն են հայտնում, որ դա կարող է լինել  Պուտինի կողմից շփման գծում  ռուս խաղաղապահների տեղակայման  պարտադրանքի  արդյունքում:

Ռուսների ջանքերն առավել կարեւորվում են` հաշվի առնելով այն, որ  մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդին այդպես էլ չհաջողվեց կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Եւ հիմա` լարվածության այս էսկալացիայի ֆոնին,  կարողանալով հասնել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահների համաձայնությանը` Սոչիում կայանալիք հանդիպման շուրջ, Ռուսաստանն այդպիսով ի ցույց է դնում  իր ազդեցության չափը Հարավային Կովկասում:

Սակայն ամբողջ խնդիրն էլ այն է, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպում, իբրեւ այդպիսին, չի կայանալու: Համենայնդեպս` մինչ օրս երկու երկրների նախագահների՝ դեմ առ դեմ հանդիպման մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Իհարկե, Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ հայտարարեց, որ Սոչիում կկայանա Սարգսյան-Ալիեւ հանդիպում, սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի` նման կարեւոր  հարցերի շուրջ հնչեցրած հայտարարությունները հաճախ իրականություն չեն դառնում: Եվ դատելով ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի` դրան հաջորդած  հայտարարությունից, սա եւս  հենց այդ դեպքերից է: Լավրովը, հիշեցնենք, հայտնեց, որ  Սոչիում  կլինի երկու առանձին հանդիպում Պուտինի հետ.  սկզբում կկայանա Պուտին-Սարգսյան, ապա` Պուտին-Ալիեւ հանդիպում:

Նախորդ հոդվածը‘Երբ Սեյրան Օհանյանի հպարտությունը կարող էր բազմիցս խոցվել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Գարեջուր տեղափոխող բեռնատարը շրջվել է. վարորդը և ուղևորը տեղում մահացել են ‘