‘Սարգսյան-Ալիև հանդպում նախատեսված չէ. Պաշտոնական’

1920

Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են նախագահականից:

«Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ մինչ այս պահը պարզ չէ կայանալու է արդյո՞ք Սարգսյան-Ալիև հանդիպումը: Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սոչի չեն մեկնելու:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ Գվարդիոլան չի սեղմել MLS-աստղային թիմի մարզիչի ձեռքը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ո՞րն է քարոզչամեքենայի ուրախության պատճառը’