‘
Ակնալճի եզդիական սրբավայրում այսօր տեղի է ունեցել հայ և եզդի ժողովուրդների ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացման և Սրդարապատի ճակատամարտի հերոս Ջհանգիր աղայի մասունքների վերհուղարկավորման արարողությունը:
Հերոսի մասունքները նրա մահվանից 70 տարի անց աքսորավայրից բերվել են Հայաստան: Հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով: Արարողությանը մասնակցել են նաեւ եզդիների առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը և Բավե Շեյխը, ինչպես նաեւ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
լուսանկարը՝ Բորիս Մուրազիի ՖԲ էջից
‘