‘
Համացանցում հայտնվել է Սեուլում երկնաքերի վրա «սարդ-մարդու» ընդհատված վերելքի տեսագրությունը:
Ֆրանսիացի «սարդ-մարդը» հունիսի 6-ին փորձել է առանց ապահովագրող միջոցների մագլցել 123 հարկանոց Lotte World Tower շենքը: Սակայն անվտանգության ծառայությունը դադարեցրել է վերելքը: «Սարդ-մարդուն» բռնել են 75-րդ հարկում, քանի որ նա մագլցել է առանց թույլտվության:
Պահապանները նրան շենքի ներսից հետևել են երկու ժամ շարունակ:
Ալեն Ռոբերն իր նվաճումների համար ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա նվաճել է մոլորակի ամենահայտնի երկնաքերները, այդ թվում՝ Դուբայի «Բուրջ-Խալիֆի» աշտարակը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘