Սարկոզիին դատապարտեցին մեկ տարվա բանտարկության. «Արմենպրես»

608

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր Է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ եւ նրան դատապարտել Է մեկ տարվա բանտարկության, ըստ որում` նա այդ պատիժը կկրի բանտից դուրս եւ Էլեկտրոնային ապարանջանով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատավճիռը կայացվել Է Սարկոզիի բացակայությամբ. նա չի ներկայացել եզրափակիչ նիստին: Դատարանը կարծում Է, որ Սարկոզին շարունակել Է նախընտրական հանրահավաքները, չնայած օրենքով սահմանված սահմանաչափից բարձր ծախսերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել Է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվրոյի փոխարեն, ըստ «Արմենպրես»–ի` հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նախորդ հոդվածըԶելենսկին Էրդողանին խնդրել է օգնել Պուտինի հետ լուծելու պահվող անձանց հարցը
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Հեքիաթ էն մասին, թե ինչպես դառնալ ազնիվ եւ անաչառ