‘
Նիկոլա Սարկոզին, որին պաշտոնապես 2007 թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիից անօրինական միջոցներ ստանալու մեղադրանք է ներկայացվել, ֆրանսիական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ դրա վերաբերյալ ոչ մի փաստացի ապացույց գոյություն չունի:
«Նրա որդին՝ տխրահռչակ Սաիֆ Քադաֆին, 2011 թ. մարտի 11-ին հայտարարել էր, թե «Սարկոզին պետք է վերադարձնի այն փողը, որ մենք տվել ենք իրեն»: Եվ ապա հավելել էր, թե «մենք ունենք լուսանկարներ, բանկային հաշիվներ ու փոխանցումներ»: Դա ասվել է 2011 թ. մարտի 16-ին, հիմա 2018 թ. մարտն է: Ոչ մի փաստաթուղթ չկա՝ ո՛չ լուսանկար, ո՛չ հաշվեհամարներ, ոչ մի փաստացի ապացույց, ընդամենը՝ ատելություն»,- հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահը:
Լիբիայի կողմից Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման հետաքննությունն սկսվել է հինգ տարի առաջ:
Փոխանցում է euronews-ը:
‘