‘Սարկոզին հարցաքննության է հրավիրվել L\’Oreal-ի գործով’

693

Բորդոյի դատական քննիչ Ժան-Միշել Ժանտին հարցաքննության է հրավիրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, տեղեկացնում է Figaro-ի համացանցային էջը:

Թերթի տեղեկություններով, հարցաքննությունը տեղի կունենա գալիք հինգշաբթի: Սարկոզին ստիպված կլինի ցուցմունք տալ այն մասին, արդյո՞ք նա 2007-ին իր նախընտրական արշավն իրականացնելու համար ապօրինի նվիրատվություն է ստացել  L\’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից:

Ինքը՝ Սարկոզին հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները: 

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ագուերո. Պատրաստվում ենք «Ռեալին» ճակատամարտ տալ’
Հաջորդ հոդվածը‘Տիտո Վիլանովան եւ նրա՝ առանց պաշտպանության Բարսան ‘