Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հրաժարվել է պատասխանել դատարանի հարցրեին։
Փարիզում դատական լսումներ են ընթանում, այսպես կոչված՝ «սոցհարցումների գործով»։
Սարկոզին օժտված է անձեռնմխելիությամբ, և նա դատարան է կանչվել որպես վկա։ Սակայն նախկին նախագահը հայտարարել է, որ ելնելով իշխանության տարանջատման սահմանադրական դրույթից՝ ինքը պարտավոր է պատասխան տալ ոչ թե դատարանին, այլ ժողովրդին։
Խոսքը Ելիսեյան պալատի կողմից պատվիրված հասարակական կարծիքի հարցումների վերաբերյալ պայմանագրեր կնքելիս ենթադրյալ խախտումների մասին է։ Հաշվիչ պալատի տվյալներով՝ Սարկոզին դրանք անցկացրել է առանց տենդերի, ինչը խստիվ արգելվում է։
Ամբաստանյալների աթոռին հինգ մարդ կա, որոնք առանցքային պաշտոններ են զբաղեցրել Սարկոզիի շրջապատում։
Սարկոզիի համար սա ամենևին էլ առաջին դատական գործը չէ, մի քանի գործերով նա արդեն պայմանական պատժաժամկետներ է ստացել։
Փոխանցում է euronews-ը։
